Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աշխարհի գավաթի հաղթական տոնակատարությունը Իսպանիայում ավարտվել է ողբերգությամբ
Իսպանիայի Աշխարհի գավաթի հաղթանակի ուրախությունն ավարտվել է ողբերգությամբ։ Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի արևմուտքում գտնվող Սիուդադ Ռոդրիգո քաղաքում տոնակատարությունների ժամանակ փլուզվել է շատրվանը, որի վրա բարձրացել էին երկրպագուները։ Դեպքի հետևանքով զոհվել է 13-ամյա տղա, իսկ ևս մեկ անչափահաս վիրավորվել է։ Քաղաքապետարանը նշել է, որ այն, ինչը պետք է դառնար ազգային հաղթանակի տոն, վերածվել է ողբերգության։
Նշենք, որ ԱՄՆ-ի Արևելյան Ռեզերֆորդ քաղաքում կայացած Աշխարհի առաջնության եզրափակչում Իսպանիան 1-0 հաշվով հաղթել է Արգենտինային՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչումը։ Թիմին պետք է ընդունեն թագավոր Ֆելիպե VI-ը և վարչապետ Պեդրո Սանչեսը, որից հետո նախատեսված է բաց ավտոբուսով շքերթ դեպի Սիբելես հրապարակ՝ ազգային հավաքականի ավանդական տոնակատարությունների վայրը։
Իշխանությունների գնահատմամբ՝ շքերթին կմասնակցի շուրջ մեկ միլիոն մարդ։ Անվտանգությունն ապահովելու համար կներգրավվեն ավելի քան 2400 ոստիկաններ։ Հաղթանակը մեծ ոգեւորություն է առաջացրել ամբողջ երկրում, որտեղ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ ազգային դրոշներով, երգերով և հրավառություններով նշելու Իսպանիայի պատմական հաջողությունը։