Փաշինյանի համար խիստ վտանգավոր է թույլ տալ իշխանության որևէ մասի մոտ «անկախության» և «ինքնիշխանության» զգացում. Բադալյան
Քաղաքական
22:07 20/07/2026
Հայաստան

Փաշինյանի համար խիստ վտանգավոր է թույլ տալ իշխանության որևէ մասի մոտ «անկախության» և «ինքնիշխանության» զգացում. Բադալյան

«Հայտնի է դարձել, որ Լիլիթ Մակունցը չի վերցնեի պատգամավորական մանդատը։ Փոփոխությունները, որ մտադիր է իրականացնել Փաշինյանը կառավարությունում, պայմանավորված չեն այս կամ այն ֆիգուրի հանրային վստահելիության ցուցիչից։ Այսինքն, դրանք չեն կատարվում այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է գոհացնել հանրությանը՝ նոր նշանակումներով»,-գրում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ շարունակելով.

«Փաշինյանն արձանագրում է իր կառավարման համակարգի «լճացում»։ Լճացում այն իմաստով, որ համակարգում ձևավորվում են կայուն «կորպորատիվ շահեր», որոնց որոշակի արմատավորման դեպքում, կառաջանա դրանց բավականին կարծրություն։ Իսկ այդ դեպքում, այդ շահերով ձեւավորված «կլաստերները» կդառնան արդեն զգալիորեն ինքնուրույն։ Իսկ դա Փաշինյանի համար վտանգ է, որից նա փորձելու է խուսափել որոշակի վերադասավորումներով։ Մի կողմից նա չի կարող բացառել այդպիսի շրջանակների ձեւավորումը, որոնք պետք է լինեն ներկայիս իշխանության համակարգի կապիտալի կրողները։ Բայց, մյուս կողմից, նա չի կարող թույլ տալ դրանց կարծրացում եւ «անկախացում»։

Հատկապես առաջիկա աշնանն ընդառաջ, երբ մեծ հավանականությամբ լինելու են արտաքին էական մարտահրավերներ, Նիկոլ Փաշինյանի համար խիստ վտանգավոր է թույլ տալ իշխանության որևէ մասի կամ բաղադրիչի մոտ «անկախության» և «ինքնիշխանության» զգացում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder