Ստամբուլում հայտնաբերվել են պայթուցիկ նյութերով անօդաչու թռչող սարքերի բեկորներ
Հասարակություն
15:54 20/07/2026
Աշխարհ

Ստամբուլում հայտնաբերվել են պայթուցիկ նյութերով անօդաչու թռչող սարքերի բեկորներ

Ստամբուլում՝ Սև ծովի ափին, հայտնաբերվել են պայթուցիկ նյութերով անօդաչու թռչող սարքի բեկորներ, կասկածելի առարկան ոչնչացվել է։  Այս մասին հայտնում է  «Ռիա Նովստի»-ն՝ հղում անելով Hurriyet թերթին

Ըստ հրապարակման՝ կասկածելի առարկայի բեկորներ են հայտնաբերվել տեղի բնակիչների կողմից Արնավուտկոյ եւ Օրմանլի թաղամասերում տեղակայված լողափերի միջեւ եւ այդ մասին հայտնել իշխանություններին։

Փորձագետները նախնական եզրակացության են եկել, որ հայտնաբերված բեկորները կարող են պատկանել վթարի ենթարկված կամիկաձե անօդաչու թռչող սարքին։

Թերթը նշում է, որ վտանգավոր օբյեկտի ոչնչացումից առաջ ձեռնարկվել են անվտանգության անհրաժեշտ միջոցառումներ: Տուժածների կամ պատճառված վնասի մասին տեղեկատվություն չի տրվում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder