ՄԱԿ-ը հրապարակել է «Սրբազան պայքարի» գործով Հայաստանի հետ պաշտոնական նամակագրությունը
Քաղաքական
12:51 20/07/2026
Հայաստան

ՄԱԿ-ը հրապարակել է «Սրբազան պայքարի» գործով Հայաստանի հետ պաշտոնական նամակագրությունը

ՄԱԿ-ը հրապարակել է «Սրբազան պայքարի» գործով Հայաստանի հետ պաշտոնական նամակագրությունը։ ՄԱԿ-ի փորձագետները կասկածի տակ են դնում ահաբեկչության հոդվածների կիրառումը:

Բագրատ Սրբազանի փաստաբան Տաթևիկ Սողոյանը մանրամասնում է.

«Հիշու՞մ էիք, որ ասում էի «Սրբազան պայքարի» գործով դիմելու ենք միջազգային կառույցների։ Հիշու՞մ էիք, որ ասում էի սա ՀՀ արդարադատության պատմության ամենախայտառակ գործն է ճանաչվելու։

Խնդրեմ՝ 8 ամսվա անտրտունջ աշխատանքի առաջին արդյունքը.

Հայաստանի դեմ երբևէ հարուցված 19 հաղորդակցություններից ամենաամոթալին, ամենածանրը ու ամենածաղրականը մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ։

Թեև մեր դիմումում ցույց էինք տվել «Սրբազան պայքարի» մասնակիցների քաղաքական հետապնդման ժամանակագրությունը և ընդհանուր համատեքստը (ներառյալ հունիսի 12-ի բռնությունները), այդուհանդերձ շեշտադրել էինք առավելապես «18 արդարների» գործը, «ահաբեկչության» մեղադրանքի անհեթեթությունը։

Այնուամենայնիվ, ՄԱԿ փորձագիտական խումբը հետազոտման առարկա է դարձրել ոչ միայն զուտ «18 արդարների» գործը, այլ ընդհանուր համատեքստը՝ պետական ապարատի ռեպրեսիաներից տուժած համարելով առնվազն 109 անձի։

«Մենք մտահոգված ենք իշխանությունների ձեռնարկած միջոցներով, որոնք համահունչ չեն մարդու իրավունքների ՝ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին»։

Դե ինչ, սիրելի «ժողբաստիոնականներ», վայելեք ձեր բռնապետության ճանաչումը։ Ամեն ինչ դեռ առջևում է։ Իսկ մեր պետության պատասխանները ՄԱԿ-ին միայն իսպանական ամոթ են առաջացնում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder