Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հուլիսի 10-19-ն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվել է Քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել են 93 երկրների 372 աշակերտներ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 մասնակցի:
ԿԳՄՍ նախարարությունից հյատնում են, որ Հայաստանի թիմն արժանացել է երկու բրոնզե մեդալի և մեկ գովասանագրի: Բրոնզե մեդալների են արժանացել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արթուր Մխիթարյանը և Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Միքայել Ալեքսանյանը։ Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Մերի Վիրաբյանն արժանացել է գովասանագրի։ Օլիմպիադային մասնակցել է նաև նույն դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Գարիկ Փանիկյանը։ Օլիմպիադան անցկացվել է գործնական և տեսական փուլերով։
Թիմը ղեկավարել են Անդրանիկ Դավինյանը (Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատող) և Արմեն Գալստյանը (ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան)։
Հիշեցնենք, որ Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր ԱՄԷ Դուբայ քաղաքում, Հայաստանի թիմն արժանացել էր 1 արծաթե մեդալի և 3 գովասանագրի։