Քաղաքապետարանը Ոստիկանության գվարդիայի հետ համատեղ հայտնաբերել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղիներ
Իրավունք
13:31 20/07/2026
Հայաստան

Քաղաքապետարանը Ոստիկանության գվարդիայի հետ համատեղ հայտնաբերել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղիներ

Հուլիսի 15-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության և Ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի համապատասխան աշխատակիցների կողմից Երևանի վարչական տարածքում կազմակերպված համատեղ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, մասնավորապես` առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու, որի համար վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի համաձայն կազմվել են թվով 10 արձանագրություններ:

Այս մասին հայտնկում են Երևանի քաղաքապետարանից՝ զգուշացնելով.

«Միջոցառումները կրելու են շարունակական բնույթ, ուստի հորդորում ենք քաղաքացիներին վարչական իրավախախտման դեպքեր թույլ չտալու` հաշվի առնելով, որ այն առաջացնում է իրավական հետևանքներ»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder