Շանհայում անցկացվող մաթեմատիկայի օլիմպիադայում հայ աշակերտները 5 մեդալ են նվաճել
Կրթություն, գիտություն
12:11 20/07/2026
Հայաստան

Շանհայում անցկացվող մաթեմատիկայի օլիմպիադայում հայ աշակերտները 5 մեդալ են նվաճել

Չինաստանի Շանհայ քաղաքում ավարտին է մոտենում Մաթեմատիկայի 67-րդ Միջազգային Օլիմպիադան։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Գուրգեն Ասատրյանը տեղեկացնում է, որ  ՀՀ թիմի 6 մասնակիցներից 5-ը ստացել են մեդալներ - 1 արծաթե և 4 բրոնզե։

Հայկ Մանուկյան - արծաթե մեդալ, Քվանտ վարժարան

Արսեն Մակարյան - բրոնզե մեդալ, Ֆիզմաթ դպրոց

Տիգրան Հախեյան - բրոնզե մեդալ, Քվանտ վարժարան

Սարգիս Առաքելյան - բրոնզե մեդալ, Ֆիզմաթ դպրոց

Արեն Գրիգորյան - բրոնզե մեդալ, Քվանտ վարժարան

Արման Ասատրյան - գովասանագիր, Ֆիզմաթ դպրոց։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder