Գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջին տեղով դուրս է եկել մրցաշարի եզրափակիչ փուլ
Սպորտ
10:12 20/07/2026
Աշխարհ

Գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջին տեղով դուրս է եկել մրցաշարի եզրափակիչ փուլ

Հուլիսի 12-19-ը Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացվել է «Biel Chess Festival 2026» շախմատի մրցաշարի ընտրական փուլը: Ընտրական փուլի հաղթող է դարձել հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը՝ առաջին տեղով դուրս գալով մրցաշարի եզրափակիչ փուլ:

Եզրափակիչ են անցել նաև Այդին Սուլեյմանլին, Յաղըզ Քաան Էրդողմուշը և Լե Քուանգ Լիեմը։

Եզրափակիչը կանցկացվի հուլիսի 21-ից 23-ը՝ շրջանային մրցակարգով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder