Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ստամբուլում հայտնաբերվել են պայթուցիկ նյութերով անօդաչու թռչող սարքերի բեկորներ
Ստամբուլում՝ Սև ծովի ափին, հայտնաբերվել են պայթուցիկ նյութերով անօդաչու թռչող սարքի բեկորներ, կասկածելի առարկան ոչնչացվել է։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովստի»-ն՝ հղում անելով Hurriyet թերթին
Ըստ հրապարակման՝ կասկածելի առարկայի բեկորներ են հայտնաբերվել տեղի բնակիչների կողմից Արնավուտկոյ եւ Օրմանլի թաղամասերում տեղակայված լողափերի միջեւ եւ այդ մասին հայտնել իշխանություններին։
Փորձագետները նախնական եզրակացության են եկել, որ հայտնաբերված բեկորները կարող են պատկանել վթարի ենթարկված կամիկաձե անօդաչու թռչող սարքին։
Թերթը նշում է, որ վտանգավոր օբյեկտի ոչնչացումից առաջ ձեռնարկվել են անվտանգության անհրաժեշտ միջոցառումներ: Տուժածների կամ պատճառված վնասի մասին տեղեկատվություն չի տրվում: