Ընդամենը տեղեկացրել են՝ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա. Գագիկ Ծառուկյանին բերեցին քննչական կոմիտե
Իրավունք
11:39 21/07/2026
Հայաստան

Ընդամենը տեղեկացրել են՝ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա. Գագիկ Ծառուկյանին բերեցին քննչական կոմիտե

«Մեզ չեն ասել, թե ինչ դրվագով են Գագիկ Ծառուկյանին բերել  քննչական կոմիտե»,- լրագրողներին ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Նա նշեց, որ իրենց ընդամենը տեղեկացրել են՝ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա. «Թե ընթացքում ինչ գործողություններ կկատարվեն, տեղում կիմանանք»։

Գագիկ Ծառուկյանին ոստիկանական մեքենայով բերեց ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ Բակում հավաքված են տասնյակ քաղաքացիներ՝ ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի։

Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը կազմակերպելը), 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը կազմակերպելը):

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder