Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարկերի հետ կապված մեղադրանքն, ապօրինի լինելու հիմքով, դադարեցվել է. Երեմ Սարգսյան
Իրավունք
12:38 21/07/2026
Հայաստան

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարկերի հետ կապված մեղադրանքն, ապօրինի լինելու հիմքով, դադարեցվել է. Երեմ Սարգսյան

«Գագիկ Ծառուկյանին առաջադրված հարկերի հետ կապված մեղադրանքը, ապօրինի լինելու հիմքով, դատախազը դադարեցրել է»,- լրագրողներին ասաց Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Ինչ վերաբերում է մյուս մեղադրանքին՝  առանձնապես խոշոր չափերով խարդախությունը, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը կազմակերպելը, նա նշեց. «Մենք բազմաթիվ փաստեր ենք իրենց ներկայացրել, լրացուցիչ փաստաթղթեր ևս պատրաստում ենք ներկայացնել։ Եթե օբյեկտիվ քննություն են ուզում իրականացնել, դրանք անմիջապես պետք է ներբեռնեն, քննեն ու դիտարկեն որպես ապացույց։ Բայց մենք տեսնում ենք, որ դժվար թե այդքան ակտիվ աշխատեն այդ ուղղությամբ, մեր  ներկայացրած փաստաթղթերն իրենք փորձում են չտեսնելու տալ»։

Ե. Սարգսյանն ընդգծեց, որ ակնհայտ փաստերից երևում է՝ Գագիկ Ծառուկյանն ու հայկական կողմն են  տուժող հանդիսանում, այսինքն գումար ներդրողներն իրենք են. «Իրենք այդ ամենը հերքում են, միայն նրանց բանավոր ասածը, որ մենք ենք գումարով ապրանք առել, ուղարկել ու  դա հափշակվել է, բայց հափշտակության փաստն էլ չի հիմնավորվում, իրենց համար վերջին աստիճանի ճշմարտություն է դիտարկվում։

Կոնկրետ ապացուցողական փաստերին,  պարտավորագրերին, երաշխավորագրերին, ցուցմունքներին մատերի արանքով են նայում, քանի որ դա իրենց այս պահին հետաքրքիր չէ»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder