Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԿԸՀ հերթական նիստում այսօր կազմվեց արձանագրություն ԱԺ պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին։ Այն կազմվում է առանց քննարկման ու քվեարկության, հրապարակումից հետո ԿԸՀ անդամները պետք է այն ստորագրությամբ վավերացվեն։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն ընթերցեց այն թեկնածուների անունները, որոնք կստանան մանդատներ։
«Այսպիսով խորհրդարանի նոր կազմը հաստատված է, արձանագրության մեկ օրինակ կուղարկվի ԱԺ։ Կուսակցություններն այս ընթացքում պետք է ներկայացնեն իրենց պատգամավորների լուսանկարները, որպեսզի պատրաստվեն պատգամավորների վկայականները»,-ասաց ԿԸՀ նախագահը՝ ավելացնելով, որ նորընտիր ԱԺ-ն առաջին նստաշրջանը կհրավիրի օգոստոսի 2-ին ժամը 10։00-ին։




