ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել համապատասխան պատգամավորի թեկնածուների գրանցումները
Քաղաքական
18:11 21/07/2026
Հայաստան

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել համապատասխան պատգամավորի թեկնածուների գրանցումները

2026 թվականի հուլիսի 21-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» կուսակցությունների դաշինքների   ընտրական ցուցակներում ընդգրկված պատգամավորի թեկնածուների կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված ինքնաբացարկի (մանդատից հրաժարվելու) մասին դիմումները,  ուժը կորցրած է ճանաչել համապատասխան պատգամավորի թեկնածուների գրանցումները։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder