Այսօր ԿԸՀ-ն կհանձնի մանդատները
Քաղաքական
10:19 21/07/2026
Հայաստան

Այսօր ԿԸՀ-ն կհանձնի մանդատները

Այսօր տեղի կունենա Կենտրոնական   ընտրական հանձնաժողովի նիստ։ Օրակարգում 2 հարց է՝ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին, Ազգային ժողովի պատգամավորներ գրանցելու և  մանդատներ տրամադրելու մասին արձանագրության կազմում։

Հիշեցնենք, որ 9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

1. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը` 64 պատգամավոր,

2. «Ուժեղ Հայաստան» դաշինք` 29 պատգամավոր,

3. «Հայաստան» դաշինք` 12 պատգամավոր»։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder