Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս գեղեցկուհին շուտով մեկնելու է Ստեփանավան, Կուրթան, Գյուլագարակ. Նարեկ Կարապետյանը կատարել է խոստումը
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն ու թիմակիցներն անցած օրերին Ստեփանավանի այն համայնքներում էին, որտեղ մեծ աջակցություն էին ստացել ընտրությունների ժամանակ։ Նրանք գույքագրեցին մարդկանց խնդիրները։ Գյուղացիները նշել էին, որ գյուխտեխնիկա չունեն, հացահատիկը քաղելու համար այն վարձում են ու Լոռի հասցնում Գեղարքունիքից։
Այսօր արդեն կոմբայնը գնված է։ Ինչպես հայտարարեց Նարեկ Կարապետյանը, գեղեցկուհին շատ շուտով կմեկնի Ստեփանավան, Կուրթան, Գյուլագարակ, Գարգառ համայնքներ ու բարեգործական հիմունքներով մասնակցելու է գյուղատնտեսական աշխատանքներին, որի արդյունքում գյուղացիները կունենան քիչ կորստով ու էժան բերք։
«Իսկ մենք կլինենք երջանիկ ենք, որ մեր հայրենակիցները վերջապես հաղթահարեցին տասնամյակներ տևող խնդիրը»,-ասաց նա։