Նարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը հետաձգվեց
Քաղաքական
19:22 21/07/2026
Հայաստան

Նարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը հետաձգվեց

Նարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը հետաձգվեց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց փաստաբան Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ ԿԸՀ-ն «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի վերաբերյալ դատախազության միջնորդության քննությունը կշարունակվի հուլիսի 22-ին, ժամը՝ 13։00-ին։  

«Մենք այն փուլում էինք, երբ ԿԸՀ-ն պետք է առանձին խորհրդակցությունների արդյունքում որոշում կայացներ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու կամ չտալու շուրջ։ Միջնորդությունը փաստացի վերաբերում է մեր գործընկեր Ալիկ Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքին։ Գործին կից երևի մեկ կամ մեկ ու կես հատոր ներկայացված նյութեր կային, որոնց մի մասը անընթեռնելի էին, մյուս մասը՝ իրականության հետ կապ չունեցող»,- նշել է Վարդևանյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder