2005 տեղամասերի քվեարկության արդյունքներով էլ, 2002-ով էլ՝ էլի երեք խմբակցություն էր անցնում ԱԺ. ԿԸՀ նախագահ
Քաղաքական
16:57 21/07/2026
Հայաստան

2005 տեղամասերի քվեարկության արդյունքներով էլ, 2002-ով էլ՝ էլի երեք խմբակցություն էր անցնում ԱԺ. ԿԸՀ նախագահ

«Այն խնդիրներին, որոնց Սահմանադրական դատարանն անդրադարձել է ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումների քննության հիման վրա կայացրած որոշման մեջ, նախորդ բոլոր ընտրությունների համեմատ ամենաքիչն են»,- ասուլիսում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

Ըստ նրա, այն խնդիրները, որոնք օրենսդրական լուծման կարիք ունեն, իրենք դիմելու են ԱԺ։

Ինչ վերաբերում է  3 տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուն, Հովակիմյանն ասաց, որ 2005 տեղամասերի քվեարկության արդյունքներով,  այդ թվում անվավեր ճանաչված երեք տեղամասերով, անցնում էր երեք խմբակցություն. «Եթե այդ երեք տեղամասի արդյունքները չդիտարկենք, ընդհանրապես, համարենք, քվեարկություն չի եղել, էլի անցնում էր երեք խմբակցություն։ Երեք տեղամասի խախտումները չեն ազդել ընդհանուր արդյունքների վրա։

Եթե 2005 տեղամասով լիներ մի պատկերը, 2002-ով այլ պատկեր,  գալիս էինք այն քննարկմանը, արդյոք նման  պայմաններում հնավոր է կազմակերպել  վերաքվեարկություն»։ 

Հիշեցնենք՝ 9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

1. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը` 64 պատգամավոր,

2. «Ուժեղ Հայաստան» դաշինք` 29 պատգամավոր,

3. «Հայաստան» դաշինք` 12 պատգամավոր»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder