Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բաքվի բանտերում հայտնված հայերի անհապաղ ազատությունը բխում է հավաքական հայի արժանապատվությունից և շահերից. Աբրահամյան
«Գեներալ Դավիթ Մանուկյանի՝ Բաքվից հղված ուղերձն ես կարդում ու մտածում, թե ինչպես են մարդիկ թշնամու բանտից պաշտպանում հայկական պետականությունը, մինչդեռ Երևանում իշխանություն կրող անձինք ծառայում են այլոց շահերին»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյան։
Ըստ նրա, իշխանությունն ուզուրպացրած և երկիրը օկուպացիայի մղած ուժերը պետությունը վերածել են արևելյան շուկայի, իսկ այդ գործարքներից շահում են բոլորը՝ բացի հայերից։
«Բաքվի բանտերում հայտնված հայերի անհապաղ ազատությունը բխում է հավաքական հայի արժանապատվությունից և շահերից, ու այդ ուղղությամբ պայքարն այլընտրանք չունի»,- գրել է Աբրահամյանը։