Արտառոց դեպք Լեհաստանում. Կուղբը լվացքի պարանից գողացել է բնակչի ներքնազգեստը
Աշխարհում
16:31 21/07/2026
Աշխարհ

Արտառոց դեպք Լեհաստանում. Կուղբը լվացքի պարանից գողացել է բնակչի ներքնազգեստը

Լեհաստանի բնակիչը հայտնաբերել է, որ կուղբը գողացել է իր ներքնազգեստը լվացքի պարանից։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով  Fakt-ին։

Տղամարդու խոսքով, երկար ժամանակ ինքը չէր կարողանում հասկանալ, թե ինչու են անհետանում իրերը, մինչև որ կենդանուն բռնել էր հանցագործության վայրում։ Նա պատմել է՝ մի օր դուրս է եկել և տեսել, թե ինչպես է կուղբը մոտենում լվացքի պարանին։

«Ես դուրս եկա տեսնելու, թե ինչ է անում, և այդ խորամանկը վազեց բակ, պարանից խլեց չորացող ներքնազգեստս և ուղիղ ջուրը նետվեց՝ ատամների մեջ խցկելով այն։ Ես տեղում քարացա, բայց նա շրջվեց, սուլեց ինձ վրա և անհետացավ ջրի մեջ»,- պատմել է նա։

Տղամարդը ենթադրել է, որ կենդանուն հագուստը կարող էր անհրաժեշտ լինել իր խրճիթը կառուցելու համար։ Նա նաև նշել է, որ կուղբը իրեն պահում էր «կատաղած խոզի» պես և կատակել է, որ կենդանին այնպիսի տեսք ուներ, կարծես հատուկ վարժեցում էր անցել։

«Նա ինձ նայում էր այնպես, կարծես ես իր սեփականությունն էի»,-հավելել է տղամարդը։

Դեպքը հետաքրքրել է համացանցի օգտատերերին, որոնք լեհին խորհուրդ են տվել ընկերանալ կուղբի հետ և ապրել ներդաշնակության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder