Առաջիկա օրերին սպասվում է քամու ուժգնացում
Հասարակություն
07:36 21/07/2026
Հայաստան

Առաջիկա օրերին սպասվում է քամու ուժգնացում

Երևանում հուլիսի, 21-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 22-24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 21-25-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։

Հանրապետության տարածքում հուլիսի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 22-23-ին, 25-ին կեսօրից հետո, 24-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 21-25-ին Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Առաջիկա օրերին սպասվում է քամու ուժգնացում