Գագիկ Ծառուկյանի մոտ 10 ժամ տևած հարցաքննությունն այսօր ավարտվեց
Քաղաքական
22:33 21/07/2026
Հայաստան

Գագիկ Ծառուկյանի մոտ 10 ժամ տևած հարցաքննությունն այսօր ավարտվեց

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոտ 10 ժամ տևած հարցաքննությունն այսօր ավարտվեց։ Այդ մասին հայտնում է  news.am-ը։ Փաստաբաններն ասացին, որ հարցաքննությունը վաղը շարունակվելու է։

Ծառուկյանին այս անգամ ուղեկցեցին առանց ձևական ձեռնաշղթաների։ Նրան աջակիցները ճանապարհեցին «Ծառուկյան, Ծառուկյան» բացականչություններով ու ծափահարություններով։

«Առերեսում էր կատարվում, այս ամբողջ ընթացքում բացառապես այդ քննչական գործողությունն է կատարվել։ Մենք հարցեր ունեինք Իրանի քաղաքացուն, որը տուժող է ճանաչվել։ Նրան բազմաթիվ հարցեր էինք տալիս։ Ըստ էության, այդ հարցերը չենք էլ ավարտել, մանրակրկիտ հարցեր էինք տալիս, որոնց վարույթն իրականացնող մարմինը չէր էլ անդրադարձել։ Տեսնում ենք, որ հիմք են ընդունվել նրանց դատարկ հայտարարությունները, իբրև թե Գագիկ Ծառուկյանն իրենցից գումար է հափշտակել։ Բոլոր հանգամանքները փաստում են, որ հենց իրենք են Գագիկ Ծառուկյանից գումար հափշտակել»,– ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գագիկ Ծառուկյանի մոտ 10 ժամ տևած հարցաքննությունն այսօր ավարտվեց