Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մարդկանց յասամանի գույնի տեղ են դրել, բայց մենք յասամանի գույն չենք, իրենք են. Ձկնաբույծ
«Մենք 30 տարի գնացել ենք գիմնաստիկայի, ասում են, որ չէ դուք վաղվանից պետք է գնաք Եվրոպա շտանգի։ Ասում ենք՝ գոնե մի քանի տարի տվեք շորերս փոխենք, ասում են՝ չէ վաղվանից գնալու եք շտանգի մրցումների։ Մեր ձուկն արդեն 5 կգ-անոցն է, Եվրոպայում թուրքական 150 գրամանոցն է վաճառվում»,-կառավարության շենքի դիմաց կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց ձկնաբույծ Կարապետյանը։
Նա հայտարարեց, որ Եվրոպան էլ է ստում, քանի որ ձկնաբույծներն իրենց հայտարարած աջակցությունը չեն ստացել։
«0-ից 10 տարի պլանավորված աշխատանք ունենք, չենք կարող արագ վերակողմնորոշվել»,- ասաց կարապետյանը և. անդրադառնալով բողոքի ակցիայի հետագա ընթացքին, հավելեց. Մենք մի ամիս էլ այստեղ կարող ենք մնալ։ Եվրոպա ենք գնում՝ ժիլետներ էլ կբերենք, ձուկ էլ ֆուրերով կբերենք կլցնենք կառավարության շենքի դիմաց։
Վիճակը շատ վատ է, մենք 3 ամիս գլխիվայր իջնում ենք և երեք ամիս մեզ խաբում են»։
Ձկնաբույծն ասաց, որ մի ձկնաբույծ կա որի մոտ կառավարության անդամները միշտ գնում են ու նկարվում և համոզմունք հայտնեց, որ այդ ձկնաբույծն մյուսների նման չի սահմանափակել իր ջրառը և հատուկ վերաբերմունքի է արժանանում կառավարությունից՝ հակառակ գնալով բոլոր ձկնաբույծների պահանջներին։
«Մարդկանց յասամանի գույնի տեղ են դրել, բայց մենք յասամանի գույն չենք, իրենք են յասամանի գույն»,-հայտարարեց Կարապետյանը։
Նրա խոսքով Եվրոպայից աջակցության գումարներ են եկել, այն կառավարությունը դրել է գրպանը և չի տալիս ձկնաբույծներին, եթե այդպես չէ, թող կառավարությունը ասի որ աջակցություն չի ստացել;