Էկոնոմիկայի նախարարությունը ձկնաբույծներին հրավիրում է մասնակցելու ԵՄ արտահանման իրազեկման առցանց միջոցառման
Տնտեսություն
15:28 21/07/2026
Հայաստան

Էկոնոմիկայի նախարարությունը ձկնաբույծներին հրավիրում է մասնակցելու ԵՄ արտահանման իրազեկման առցանց միջոցառման

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից հայտարարություն են տարածել, որում ասվում է. Հարգելի՛ ձուկ և ձկնամթերք արտադրողներ։

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու առցանց իրազեկման միջոցառման՝ նվիրված Հայաստանից Եվրոպական միություն ձկան և ձկնամթերքի արտահանման ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ընթացակարգերին։

Միջոցառման ընթացքում կներկայացվեն՝

⁠ ⁠ԵՄ արտահանման թույլտվություն ստանալու գործընթացը,

⁠դիմումների ներկայացման և գնահատման կարգը,TRACES NT համակարգում օգտահաշիվ բացելու գործընթացը,

առողջության սերտիֆիկատի ձևավորման գործընթացը,

տնտեսավարողների հիմնական պարտավորությունները և գործնական հարցերը։

Ամսաթիվ՝ 24.07.2026, ժամ՝ 10:30։

Ձևաչափ՝ առցանց

Մասնակցության համար կարող են գրանցվել

https://forms.gle/dUh1AwZwwHmMZzKB7

Միջոցառումը նախատեսված է ձկնաբուծությամբ, ձկան և ձկնամթերքի արտադրությամբ ու վերամշակմամբ զբաղվող տնտեսավարողների, ինչպես նաև բիզնեսի աջակցման կառույցների ներկայացուցիչների համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Էկոնոմիկայի նախարարությունը ձկնաբույծներին հրավիրում է մասնակցելու ԵՄ արտահանման իրազեկման առցանց միջոցառման