Ղազինյանի մասով խախտվում է պառլամենտարիզմի կարևորագույն կանոններից՝ պատգամավորական անձեռնմխելիության սկզբունքը. Գոհար Մելոյան
Քաղաքական
23:40 23/07/2026
Հայաստան

Ղազինյանի մասով խախտվում է պառլամենտարիզմի կարևորագույն կանոններից՝ պատգամավորական անձեռնմխելիության սկզբունքը. Գոհար Մելոյան

«Վերջին տարիներին ականատես ենք եղել Սահմանադրության ու սահմանադրականության ամենատարբեր խախտումների»,-գրում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի անդամ Գոհար Մելոյանը՝ շարունակելով.

«Սակայն քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ Սահմանադրության ոտնահարման համատեքստում աննախադեպ է Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Ղազինյանի անձեռնմխելիության ոտնահարման մասով ստեղծված իրավիճակը։

Իրավապահ համակարգը՝ գիտակցելով, որ հուլիսի 21-ին պատգամավորներին տրամադրվելու են մանդատները, ֆորսաժային արագությամբ նրա քրեական վարույթն ուղարկեցին դատարան՝ մի քանի օր ավել ազատությունը սահմանափակելու նպատակով։

Այսպես, հուլիսի 21-ից ձեռք բերելով Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ՝ Դավիթ Ղազինյանը շարունակում է գտնվել կալանքի տակ՝ զրկված լինելով ազատությունից։ Նշվածը Սահմանադրության 96-րդ հոդվածի ակնհայտ ու կոպիտ խախտում է։ Բացահայտ քաղաքական մոտիվացիայի հետևանքով անհիմն կալանքի տակ գտնվող Ղազինյանի մասով խախտվում է պառլամենտարիզմի կարևորագույն կանոններից՝ պատգամավորական անձեռնմխելիության սկզբունքը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder