ՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Հասարակություն
18:34 24/07/2026
Հայաստան

ՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

«ՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»,- այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից՝ արձագանքելով ԶԼՄ-ներում տեղ գտած այն տեղեկությանը, որ Վայոց Ձորի մարզում վթարի է ենթարկվել ՊՆ հաշվեկշռում գրանցված շտապօգնության ավտոմեքենան։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder