Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բյուրեղավանի խմելու ջրում հայտնաբերվել են կոլիֆորմ մանրէներ, վկայում են խմելու ջրի հնարավոր աղտոտվածության մասին․ ՀՎԿԱԿ
Բյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ խմելու ջրի լաբորատոր հետազոտությունների արդյունքում կրկնակի վերցված նմուշներից 2-ում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
«Կոլիֆորմ մանրէները պայմանական ախտածին են և վկայում են խմելու ջրի հնարավոր աղտոտվածության մասին։ Դրանց առկայությունը կարող է նպաստել աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացմանը:
Այս պահին նոր հիվանդության դեպքեր չեն արձանագրվել․ հիվանդներից երկուսը շարունակում են ստանալ բուժում հիվանդանոցում, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, իսկ մյուսները ապաքինվել են և դուրս գրվել բուժհաստատությունից»,- նշված է հաղորդագրությունում։