«ՍՈՒՐԲ ԳՐՔԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»` ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԵՐԵՆՈՎ
Culture
15:52 12/09/2007

«ՍՈՒՐԲ ԳՐՔԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»` ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԵՐԵՆՈՎ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ հրատարակել է «Սուրբ Գրքի մեկնություններ» մատենաշարի առաջին գիրքը: Ինչպես տեղեկացնում է Էջմիածնի տեղեկատվական համակարգը, գիրքը եկեղեցու նշանավոր հայրերից մեկի` կապադովկացի Սուրբ Գրիգոր Նյուսացու «Մեկնություն ժողովրդին» ժողովածուն է, որը թարգմանել է Գրիգոր Դարբինյանը: Հրատարակության մեջ ընդգրկվել են Նյուսացու ութ ճառեր: Գիրքը հրատարակվել է «Լևոն Սարկավագ և Արաքսի Զենյան» հիմնադրամի հովանավորությամբ: Այն հայերեն թարգմանվել է առաջին անգամ:
Placeholder
«ՍՈՒՐԲ ԳՐՔԻ ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»` ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԵՐԵՆՈՎ