Հայաստանը ողջունում է Ղրղզստանի և Տաջիկստանի միջև պետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումը. ՀՀ ԱԳՆ
Политика
21:54 17/03/2025
Регион

Հայաստանը ողջունում է Ղրղզստանի և Տաջիկստանի միջև պետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն X-ի միկրոբլոգում  հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ղրղզստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև պետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումը։ 

Սա սահմանային հարցերի խաղաղ լուծման լավագույն օրինակներից է և երկու հարևան պետությունների քաղաքական կամքի դրսևորում՝ խաղաղ համակեցության և նրանց ժողովուրդների բարօրության ուղղությամբ։

Հույս ունենք, որ այս կարևոր քայլը կհանգեցնի կայուն խաղաղության, անվտանգության և համագործակցության տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս»։ 

Placeholder
Հայաստանը ողջունում է Ղրղզստանի և Տաջիկստանի միջև պետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումը. ՀՀ ԱԳՆ