Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Երեւանի կենտրոնում մինչեւ վերջերս կանգուն Երիտասարդական պալատի փոխարեն «Ավանգարդ Մոթորս» ընկերության տնօրեն Էդիկ Ավետիսյանը ներկայացրել է մի նախագիծ, որն ըստ նրա հավակնում է դառնալ աշխարհի 8-րդ հրաշալիքը: Սակայն «Մեր քաղաքը» ՀԿ-ն եւ մի քանի ճարտարապետներ նախագծել են այլընտրանքային նախագիծ, որով նրանք փորձ են անում վերականգնել երբեմնի Երիտսաարդական պալատը, բայց նոր հնարավորություններով: «Չեմ գտնում, որ մեր քաղաքի համար անհրաժեշտ է 8-րդ հրաշալիք ունենալ: Իսկ երիտասարդական պալատի տեսքը վերականգնելիս մենք պահպանում ենք մեր մշակութային արժեքը եւ պատմական միջավայրը»,- «Ուրբաթ» ակումբի այսօրվա ասուլիսում հայտարարեց «Մեր քաղաքը» ՀԿ նախագահ Անահիտ ԹԱՐԽԱՆՅԱՆԸ, որը նախկին Երիտասարդական պալատի համահեղինակներից մեկի` Անդրանիկ Թարխանյանի դուստրն է:

Իսկ ի՞նչ են ճարտարապետներն առաջարկում, որպես այլընտրանք: Սա արտաքին տեսքով կրկնում է նախորդ պալատը, բայց նախկինում եղած 60 մետր բարձրության փոխարեն առաջարկվում է 73 մետր, նախկին 200 հյուրանոցային համարների փոխարեն` 270: «Եթե սեփականատերը ցանկանում է ավելին, կարող է նաեւ ավելացնել սենյակների քանակը»,- հավելեց տիկին Թարխանյանը: Պալատում լինելու է նաեւ ձմեռային այգի` իրեն հատուկ գեղեցկությամբ, ինչպես նաեւ՝ շատ կանաչ մակերես:
Խոսելով «Ավանգարդ Մոթորսի» պատվերով Ալեքսանդր Չոբանի ներկայացրած նախագծի մասին, տիկին Թարխանյանը նկատեց, որ նրանց առաջարկած 100 մետր բարձրություն ունեցող «8-րդ հրաշալիքի» շենքը սեյսմակայուն չի կարող լինել: «Իսկ դրա համար պետք է օգտագործել որակյալ մետաղներ արտասահմանից, որն էլ պետք է պատրաստեն բարձր որակավորում ունեցող վարպետներ»,- նկատեց «Մեր քաղաքի» նախագահը:
Նա մեկ հետաքրքրական փաստ եւս նշեց, այն, որ նախքան շենքը քանդելը սեփականատիրոջ հետ պայմանավորվածություն է եղել վերակառուցել նույն տեսքով նոր շենք:
Անահիտ Թարխանյանը դիմել է քաղաքի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանին, որպեսզի վերջինս քաղաքաշինական խորհրդում նոր այլընտրանքային տարբերակը դնի քննարկման: Սակայն Ա. Թարխանյանի փոխանցմամբ, Ս. Դանիելյանը ասել է, թե կարիք չկա այն դնել խորհրդի քննարկմանը:
Բանախոսից հետաքրքրվեցինք, որ եթե այնուամենայնիվ մրցույթն անցկացվի փակ ու այդպես էլ քննարկում չկազմակերպվի իրենց ներկայացված տարբերակի շուրջ, ի՞նչ է անելու Երիտասարդական պալատը վերականգնել ցանկացողների խումբը: Ա. Թարխանյանը հույսեր ունի, եւ դրանք կապված են քաղաքապետի հետ, որն առանձնազրույցում վստահեցրել է, թե նախագիծը կքննարկվի քաղաքաշինական խորհրդում:

Placeholder