Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Վերջին շրջանում կարծես մեզ մոտ սովորություն է դառնում, որ որոշ պաշտոնյաներ կամ ինստիտուտներ Սահմանադրական դատարանի` դատական համակարգի բարձրագույն ատյանի որոշումներն ինքանկամ մեկնաբանում են և սկսում հարցն այդ ձևով լուծել: Վերջին վառ օրինակը սոցիալական քարտերի հետ կապված ՍԴ-ի որոշումն է»,-այսօրվա սեմինար-քննարկման ժամանակ նշեց մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:
Պաշտպանն այս ասելիս անկասկած ի նկատի ուներ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանին: Հիշեցնենք, որ ԱԺ-ում կառավարության հետ վերջին հարց ու պատասխանի ժամանակ Ա. Վարդանյանը հայտարարեց, թե իրենք մանրամասն քննարկումներ են ունեցել և արդյունքում հանգել եզրակացության, որ ՍԴ-ի որոշումից բխում է հետևյալը. «Այո՛, բանկային հաշիվներ բացելիս, բանկային գործարքներ իրականացնելիս սոցիալական քարտերի անհրաժեշտությունն այսօր էլ առկա է»:
Ա. Հարությունյանը նման մարդկանց խորհուրդ տվեց զերծ մնալ տարբեր մեկնաբանություններից ու դրա փոխարեն դիմել ՍԴ-ին` բացատրելու իր իսկ կողմից ընդունած որոշումը: «Հակառակ դեպքում արդեն անիմաստ է խոսել իրավական պետության, իրավունքների երաշխավորության մասին»,-ասաց Ա. Հարությունյանը:
Այս առումով ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նշեց. «Դատարանի վճիռը, դատարանի որոշումը ոչ թե չինովնիկների կամ պետական իշխանության ինստիտուտների համար մեկնաբանման առարկա է, այլ` պարզապես կատարման: Գլուխը կախ պետք է կատարել, այլ խնդիր այստեղ չի կարող առաջանալ: Մենք մարդուն պետք է օգնենք իր իրավունքը պաշտպանել և ոչ թե չինովնիկական-բյուրոկրատական մոտեցումներ կամ միջամտություններ ունենանք այդ գործընթացում»:

Placeholder