Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Այսօր, ցավոք սրտի, մենք ստիպված ենք Հին Ջուղայի հայկական գերեզմանատան մասին խոսել անցյալ ժամանակով»,- անդրադառնալով ուղիղ մեկ տարի առաջ ադրբեջանցի զինվորների կողմից Ջուղայի խաչքարերի ոչնչացման փաստին, այսօր նշեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
«Եթե 20-րդ դարի սկզբին այնտեղ կար 10 հազար խաչքար, ապա այսօր նույն տեղում ադրբեջանական բանակի ուսումնամարզական կրակատեղի է»,- փաստեց նա, ավելացնելով. «սա է Ադրբեջանի «քաղաքակիրթ» դեմքը»: Նշենք, որ այսօր թանգարանում ներկայացված էին լուսանկարիչներ Արամ Վրույրի, Զավեն Սարգսյանի և Սամվել Կարապետյանի` Ջուղայի գերեզմանատանն արված լուսանկարները, իհարկե, կատարված տարբեր տարիներին, մինչև ազերի-բարբարոսների կողմից գերեզմանատան ավերումը:
Ցուցադրված էին նաև շոտլանդացի հայտնի ճարտարապետ Սթիվեն Սիմի` 2005թ. արված երկու լուսանկարները, որոնցում պատկերված էին Շոռոթի եկեղեցու և Ապրակունիսի վանքի տեղանքները: 1970-80-ականներին արված լուսանկարներում այդ մշակութային կոթողները դեռ կանգուն են, մինչդեռ 2005-ի լուսանկարներում դրանց հետքն անգամ չկա: «Ադրբեջանի և մասնավորապես Նախիջևանի տարածքում 4-5 հազարի հասնող հայկական մշակութային ժառանգությունը իսպառ ոչնչացված է»,- ասաց Հ. Դեմոյանը, ավելացնելով, որ վանդալիզմը Ադրբեջանի որդեգրած պետական քաղաքականությունն է:
Նա ցույց տվեց 1998թ. նախագահ Հեյդար Ալիևի հրամանագրով լույս տեսած «Արևմտյան Ադրբեջանի պատմական աշխարհագրությունը» մենագրությունը: «Ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաների միջոցով հայկական միջնադարյան հուշարձանը վերածվել է ադրբեջանականի»,- գրքի լուսանկարներից մեկը մատնանշեց Հ. Դեմոյանը: Գոշավանքի 13-րդ դարի խաչքարը, պարզվում է, Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի խմբագրակազմը ընդամենը համակարգչի միջոցով «ադրբեջանականացրել է»:
Դրա համար մեր հարևաններից պահանջվել է խաչքարի վարդյակը 2 անգամ պատճենել է և դնել խաչի տեղում: «Այնքան ապաշնորհ, անգրագետ են եղել, խոսքը նաև ակադեմիկոս Բուդաղ Բուդաղովի ու նրա թիմի մասին է, որ նրանք չեն նկատել պատվանդանի հայատառ արձանագրությունը»,- փաստեց Հ. Դեմոյանը, ասելով, թե գրքում տպագրված լուսանկարում «ադրբեջանական» հուշարձանը հայերեն արձանագրություն ունի, ինչը մեկ անգամ ևս վկայում է, որ ադրբեջանցիները ոչնչի առջև կանգ չեն առնում` իրենց համար նորացված «պատմություն» կերտելու գործում:
...Մի խոսքով, Թերի Դևիսն ինչ ուզում է ճանաչի-չճանաչի, թուրքը մնում է թուրք: Այ, կուզենայի տեսնել նույն Դևիսի դեմքի արտահայտությունը, երբ մեկ այլ ազերիական հրատարակությամբ ապացուցվի, թե Բիգ Բենը... թուրքական, ադրբեջանական կոթող է:

Placeholder