Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Երևանի բնակիչները 2007 թվականին հնարավորություն կստանան անձամբ ընտրել իրենց ընտանեկան բժշկին: Ինչպես այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց քաղաքապետարանի սոցիալական ապահովության և առողջապահության վարչության պետ Արմեն Սողոյանը, կառավարության կողմից հաստատված համապատասխան կարգն ուժի մեջ է մտնում հունվարի 1-ից:
Նրա խոսքով, հունվարի ընթացքում առողջապահության նախարարությունը կմշակի բժիշկների գրանցման կարգի վերաբերյալ մանրամասները: Կարգի համաձայն, Երևանի բնակիչները կարող են ընտրել իրենց ընտանեկան բժշկին` անկախ այն բանից, թե որ համայնքում են ապրում:
Ինչպես նշեց Ա. Սողոյանը, յուրաքանչյուր բժիշկ առավելագույնը կարող է սպասարկել 2300 քաղաքացի: Ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում կա 623 թերապևտ, որոնց մի մասն արդեն վերապատրաստում են անցել: Սողոյանի խոսքով, մյուսներն էլ այդ դասընթացները կանցնեն 2009-ին:
Անդրադառնալով առաջնային օղակի` պոլիկլինիկանների վերաբերյալ եղած վիճակագրությանը, Ա. Սողոյանը հայտնեց, որ ընթացիկ տարվա 11 ամիսների ընթացքում Երևանի պոլիկլինիկաներ այցելողների թիվն ավելացել է` հասնելով 1664 հազարի, 540 հազար մարդ դիմել է ընտանեկան բժշկի, 459 հազարը` մանկաբույժի:
Հաշվետու ժամանակաշրջանում մայրաքաղաքի բնակիչներին ընդհանուր առմամբ տրամադրվել է 280 մլն դրամ արժողությամբ անվճար դեղամիջոցներ: Բացի այդ, 7 տոկոսով նվազել է մահացության ցուցանիշը: Մոտավոր տվյալներով, այդ ցուցանիշն այս տարի կազմել է 6900, 2005-ի 7400-ի փոխարեն: Նշենք նաև, որ նախորդ 11 ամիսների ընթացքում Երևանում ծնվել է 13181 երեխա նախորդ տարվա 12675 -ի փոխարեն:

Placeholder