Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
18:17 20/12/2006
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏԵԼ ԵՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՁԵՎԵՐԸ
Կրթության, գիտության նախարար Լեւոն ՄԿՐՏՉՅԱՆԸ շատ լավ գիտի, որ բուհերում կոռուպցիա կա: Նա նաեւ գիտի այդ երեւույթի դեմ պայքարի ձեւը: Այսօրվա ասուլիսում նա հրապարակեց այդ պայքարի ձեւը, իսկ դա Բոլոնիայի գործընթացն է, որին այժմ Հայաստանն ակտիվորեն միացել է: «Բոլոնյան գործընթացի հիմնական պահանջն այն է, որ ունենանք համալսարաններ առանց այդ արատավոր երեւույթի»,- այսօրվա ասուլիսում հիմնավորեց նախարարը:
Կրեդիտային համակարգի ներդրմամբ եւ ուսանողական լայն ներգրավվածության շնորհիվ նախարարը հույս ունի, որ կոռուպցիան հնարավոր է վերացնել բուհերում: Այսպիսով, բոլոնյան գործընթացի արդյունքում ստեղծվել են 5 աշխատանքային խմբեր` տարբեր ուղղություններով, որոնցում ներգրավված են նաեւ ուսանողները:
«Մենք նախատեսել ենք ստորագրել բաց հուշագիր ուսանողական կազմակերպությունների եւ անհատ ուսանողների հետ: Այսինքն, մենք այդպիսով ունենալու ենք ուսանողական մոնիտորինգային շարժում, որը կլինի կուրսի մակարդակով»,- պայքարի ձեւերը նախանշեց նախարար Մկրտչյանը:
Նախարարի ասելով, յուրաքանչյուր կուրս իրականացնում է մոնիտորինգ ճշտելու` կատարվո՞ւմ են բոլոնյան գործընթացով նշված բարեփոխումները, թե՞ ոչ: Իսկ ճշտումը կատարվելու է, ինչպես նախարարն ասաց, եվրոպական չափորոշիչներին համապատասխան ձեւաթղթով: «Մոնիտորինգի արդյունքը գնում է կենտրոն եւ ամփոփվում է հրապարակված համապատասխան տեղեկագրում»,- հավելեց նախարարը:

Placeholder