Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Կխնդրեի, որ ցուցադրված տարբերակներից ոչ մեկը չիրագործվեր, որովհետեւ ոչնչով չեն համապատասխանում հրապարակին: Մտքի թարմությունն ու ճաշակը ընդհանրապես բացակայում է»: Ճարտարապետների միությունում ցուցադրվող եւ Հանրապետության հրապարակում տեղադրվելուն հավակնող 23 նախագծերը տեսնելով նման եզրահանգման է եկել մի քաղաքացի եւ այն գրանցել առաջարկությունների մատյանում: Այստեղ բացասական տպավորություններ ստացած կարծիքները գերակշռող էին: Ու թերեւս հենց այս հանգամանքն է հաշվի առել մրցութային հանձնաժողովը եւ եկել եզրակացության, որ ներկայացված եւ ոչ մի ցուցանմուշ արժանի չէ Հանրապետության հրապարակում կանգնեցվելուն:
Մրցույթի արդյունքները այսօր հրապարակեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ եւ տեղեկացրեց, որ ներկայացված ցուցանմուշներից 3-ը ստացել են խրախուսական մրցանակներ՝ պատվոգրի տեսքով: Դրանք են` ճարտարապետ Արմեն Թադեւոսյանի, քանդակագործ Ֆրանգուլյանի եւ ճարտարապետ Հայկ Ասատրյանի գործերն են:
Ի դեպ, մեր տեղեկություններով քանդակագործ Ֆրանգուլյանի նախագիծը խիստ դուր էր եկել Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանին, որն ամեն կերպ փորձել է այնպես անել, որ այդ հուշահամալիրը կանգնեցվի հրապարակում: Ասում են, անգամ, որ նա ձգտում էր այդ նախագծի հաստատմանը, որպեսզի հրապարակում տվյալ ստեղծագործության տեղադրումը մշտապես կապվի իր անվան հետ: Ինչևէ:
Նկատենք, որ սա արդեն 5-րդ ապարդյուն մրցույթն է, որն անցկացվում է Հանրապետության հրապարակում Վ.Ի.Լենին-Ուլյանովի տապալումից հետո ծափուր մնացած տեղը «զարդարելու» նպատակով: Քաղաքի գլխավոր ճարտարապետից հետաքրքրվեցինք, թե արդյոք մտահոգիչ չէ՞, որ արդեն 5-րդ անգամ ոչ մի նախագիծ չի հաղթում մրցույթներում: Պարզվում է, որ Ս. Դանիելյանը շատ է մտահոգվում այդ առիթով եւ դա բացատրում է է մասնակիցների պրոֆեսիոնալիզմի բացակայությամբ: «Թող ներեն ինձ նրանք, բայց հնարավոր է, որ հստակ չեն պատկերացրել առաջադրանքը»,- հավելեց գլխավոր ճարտարապետը:
Ինչեւէ, Ս. Դանիելյանի խոսքով, առաջիկա 1,5 ամսվա ընթացքում հանձնաժողովը կկազմի նոր առաջադրանք եւ կհայտարարի եւս մեկ մրցույթ: Իսկ մեր մյուս հարցին, թե պարտադի՞ր է, որ հրապարակի այդ հատվածում անպայման ինչ-որ արձան տեղադրվի, մանավանդ, որ Թամանյանի նախագծով այդտեղ ոչինչ նախատեսված չէր, Ս. Դանիելյանը պատասխանեց. «Թող լինեն կարծիքներ եւ հիմնավորումներ, թե ինչո՞ւ պետք չէ այդտեղ արձան կանգնեցնել, եւ հանձնաժողովն էլ կընդունի այդ առաջարկությունները»:

Placeholder