Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ուրբաթ օրը Վճռաբեկ դատարանի որոշումով կալանքից անհապաղ ազատվել են 2004 թվականի ապրիլից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող երեք երիտասարդ` Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը և Արայիկ Զալյանը: Նրանք մեղադրվում էին Մատաղիսի զորամասում երկու զինծառայողների սպանության համար: Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը վերջիններին դատապարտել էր 15 տարվա, իսկ Վերաքննիչ դատարանը` ցմահ ազատազրկման: Երեք երիտասարդները պնդում էին, որ իրենք կապ չունեն սպանության հետ, ավելին` զինվորական դատախազությունում իրենցից ցուցմունքները խոշտանգումներով են կորզել:
Ի վերջո, ՀՀ վճռաբեկ դատարանը, երեկ բեկանել է երկու ատյանների դատարանների որոշումները, գործն ուղարկել լրացուցիչ քննության, իսկ երիտասարդներին անհապաղ ազատել կալանքից:
«HUMAN RAIGTHS WATCH» կազմակերպության փորձագետ Ժաննա Ալեքսանյանը պատասխանելով Panorama.am-ի հարցերին ասաց, որ սա համարում է դատական համակարգի հաղթանակն ու դատախազության պարտությունը: Ըստ նրա, այդպես մտածելու առիթ չէր լինի, եթե դատախազական համակարգը միտված լիներ արդարադատություն իրականացնելուն, բայց դատախազական համակարգը ՀՀ-ում միայն պատժիչ մեթոդներ է մշակում:
Վճռաբեկ դատարանի այս նախադեպային որոշումը Ժաննա Ալեքսանյանը որակում է աննախադեպ. «Առաջին անգամ է, երբ զինվորական դատախազի պաշտպանած մեղադրանքը չի անցնում: Գագիկ Ջհանգիրյանը չկարողացավ գործը տանել մինչև վերջ, որովհետև այս անգամ դատարանն իր բարձրության վրա էր: Ջհանգիրյանը սովոր է ամենաթողության մթնոլորտին և ապօրինի մեղադրանքները դատարաններում անցկացնելուն: Դատարանի վճռից հետո բոլորը ծափահարում էին և շտապում տղաների մոտ, իսկ նա դատարանից դուրս եկավ հուսահատված, քանի որ պարտվել էր նաև նրա դատախազական հոգեբանութունը»:
Տեղի ունեցածը, միանշանակ, նպաստելու է դատական համակարգի հեղինակության բարձրացմանը,- ասում է փորձագետը` բարձր գնահատելով Վճռաբեկ դատարանի դատավորների արարքը. «Սա նրանց համար մարդկային և մասնագիտական հաղթանակ էր, կուզեի, որ դատարանը մշտապես մնար այդ բարձրության վրա»,- եզրափակեց նա:

Placeholder