Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մոտ ապագայում որոշ որսորդներ կկարողանան անարգել որսալ Կարմիր գրքում գրանցված կենդանիներին: Նման հնարավորություն, հատուկ փաստաթղթի առկայության դեպքում, տալիս է «Որսի մասին» օրենքի նախագիծը:
Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերին բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալությունը օրինագիծը ներկայացրել էր հասարակական քննարկման: Փաստաթուղթը նախատեսում է պետական տարածքների օգտագործման դիմաց որսորդական տնտեսություններին 10 տարով ազատել համապատասխան վճարումներից: Թույլատրվում է նաև այդ տարածքներում շինությունների կառուցում:
Այդ արտոնությունները կառավարության ներկայացուցիչների խոսքով, նախատեսված են «Հայաստանում տուրիզմի զարգացման համար: Ի դեպ, նախագիծն արդեն ներկայացվել է Ազգային ժողով, սակայն պատգամավորները այն դեռ չեն քննարկել:
Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության ղեկավար Կարեն Ճենտերեճյանի խոսքով, պահպանվող կենդանիների որսը հատուկ թույլտվության առկայությամբ շատ երկրներում է կիրառվում. «Ես անձամբ դեմ եմ որսին, չնայած որ ժամանակին զբաղվել եմ որսորդությամբ: Այս դեպքում որսը պիտի դիտել իբրև տուրիզմի զարգացման միջոցներից մեկը»,- նշեց նա: Փորձագետի կարծիքով, 2004-2005թթ. ուսումնասիրությունների համաձայն, բուն որսորդությունը կազմում է որսորդական բիզնեսի ընդամենը 16 տոկոսը, մնացածը բաժին է ընկնում այլ ծառայություններին` հյուրանոցներ, ռեստորաններ:
Նշենք, որ օրինագծի 22-րդ հոդվածի համաձայն, մեր երկրում որսորդությամբ կարող են զբաղվել նաև օտարերկրյա այն քաղաքացիները, որոնք ձեռք են բերել որսորդական զենք կրելու և որսորդությամբ զբաղվելու համապատասխան թույլտվություն` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
«Հայաստանը օտարերկրացի որսորդների համար ամբողջովին փակ երկիր է, իսկ նրանք, որպես կանոն, միջինից բարձր եկամուտներ ունեն»,- նշեց Կ. Ճենտերեճյանը: Օրինագիծը մշակելիս հաշվի են առնվել «Վայրի բնության պահպանության համաշխարհային հիմնադրամ»-ի և «Ազգային ռեսուրսների միջազգային միության» չափանիշները:
Ի դեպ, այսօր Հայաստանում գրանցված է որսորդությամբ զբաղվող շուրջ 25000 մարդ: Ինչպես հավատացնում է Կ. Ճենտերեճյանը, կթույլատրվի Կարմիր գրքում գրանցված միայն այն կենդանիների որսը, որոնք կայուն աճ են արձանագրում: «Չնայած նրան, որ օրինագիծը իդեալական չէ և նախատեսվում են լրամշակումներ, դրա ընդունումից հետո Հայաստանի բնությանը սպառնացող վտանգները էականորեն կնվազեն»,- կարծում է նա:
Տարօրինակ է. այն տպավորությունն է, որ տուրիզմը Հայաստանում զարգացնելու համար անհրաժեշտ պայման է հենց Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսը:
Տուրիզմի զարգացման հետ կապված երկիրը զարգացնող բոլոր տարբերակները վերջացել էին, մնացել է ոչնչացնող 16%-ի հարցը «լուծել»: Հալալ է օտարերկրյա որսորդներին:

Placeholder