Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր առավոտյան 8:12-ին Գավառ քաղաքից 13 կմ դեպի հարավ-արեւմուտք տեղի է ունեցել 2,8 մագնիտուդով երկրաշարժ: Ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ, և ցնցումներն զգալի են եղել Գավառում:
Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետի տեղակալ Հրաչ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ այսօրվա երկրաշարժը թվով 7-րդն է երեկ կեսօրից սկսած: Նրա հավաստմամբ, սեյսմիկ պաշտպանության բոլոր մասնագետները մեկնել են էպիկենտրոնային գոտի` հստակ մասնագիտական աշխատանք կատարելու համար:
Երեկվանից սկսած, ամենաուժեղ ցնցումը եղել է 5-6 բալ ուժգնությամբ, ինչի հետեւանքով 4 բալանոց երկրաշարժ է գրանցվել Չարենցավանում, 3 բալանոց` Երեւանում, մասնավորապես Քանաքեռ-Զեյթուն համայնքում, Նոր Նորքի զանգվածում եւ Ավանում, այնուհետեւ` Գավառին մերձակա գյուղական վայրերում ու քաղաքներում:
Հ. Պետրոսյանը չի կարող ասել, թե գրանցված երկրաշարժն ինչով է պայմանավորված, քանի որ իրենք դեռ նոր են սկսել կատարել ուսումնասիրություններ: «Դիտակայաններում հավաքում ենք տվյալներ, դրանք մշակում ենք` պատկերացնելու սեյսմիկ ռեժիմի հետագա զարգացումը: Պետք է տեսնենք, թե ինչ օրինաչափություններ կան այդ տեղանքում, նաեւ պետք է ուսումնասիրենք պատմական երկրաշարժերը Հայաստանի տարածքում»,- բացատրեց Հ. Պետրոսյանը:
Նկատենք, որ Ռիխտերի սանդղակով 8,4 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել նաեւ Խաղաղ օվկիանոսում, Կուրիլյան կղզիների շրջանում: Ավելի վաղ մասնագետները մտավախություն ունեին, թե երկրաշարժին կհետեւի ցունամին: Այդ նպատակով Սախալինում նույնիսկ մարդիկ են տարհանվել իրենց տներից: Բայց ցունամիի վտանգն անցել է:
Նշենք, որ այն կարող էր սպառնալ Ճապոնիային, Թայվանին եւ Ֆիլիպինններին: Ի դեպ, այս ամենը Հ. Պետրոսյանը չի կապում Հայաստանում գրանցված երկրաշարժի հետ:

Placeholder