ԴՊՐՈՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՀՈԳԵԼ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆՅԱՅԻՆ
Կրթություն, գիտություն
13:43 15/01/2007

ԴՊՐՈՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՀՈԳԵԼ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆՅԱՅԻՆ

Երեւանի փոխքաղաքապետ Կամո ԱՐԵՅԱՆԻՆ անհանգստացրել է դպրոցներում նոր ներդրված կառավարման խորհուրդների անգործությունը: «Խորհուրդն այսօր չի իրականացնում իր վերահսկողական գործառույթը, չի իրականացնում դպրոցի ռազմավարությունը:

Այսինքն, այն քաղաքակիրթ մեխանիզմը, որով մենք պատկերացնում էինք դպրոցի ինքնակառավարման ինստիտուտը զարգացնելու առումով, այսօր փաստորեն չեն նպաստում այդ ինստիտուտների զարգացմանը»,- այսօրվա ճեպազրույցում հայտարարեց փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

Նա անկեղծացավ եւ ասաց, որ դպրոցների կառավարման խորհուրդներում բացառապես հայտնվում են այնպիսի պատահական մարդիկ, որոնց հետաքրքրում է միայն դպրոցի տնօրենի ընտրության պահը: «Մինչդեռ խորհուրդը մեզ պետք էր, որ լուրջ ֆունկցիա կատարեր եւ բարձրացներ դպրոցի ինքնակառավարման աստիճանը եւ հեղինակությունը»,- նկատեց քաղաքապետարանի պաշտոնյան:

Ահա հենց այս պատճառով էլ կրթության եւ գիտության նախարարը հանձնարարել է վերանայել խորհուրդների գործունեությանը վերաբերող ընդունված բոլոր կարգերը եւ ընդունել նոր կարգեր, որպեսզի «այս ինստիտուտը կայանա»:

«Պետք է այնպես անել, որ դպրոցի նկատմամբ կիրառվող վարչական ռեսուրսը կայանա եւ որպեսզի դպրոցի խորհրդում տեղի ունենա քաղաքակիրթ ընտրություն»,- շեշտեց փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
Placeholder
ԴՊՐՈՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՀՈԳԵԼ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆՅԱՅԻՆ