Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Քաղաքական
15:10 20/01/2007
ԹՈւՐՔԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՀՐԱՆՏ ԴԻՆԿԻ ՀՈւՂԱՐԿԱՎՈՐՈւԹՅԱՆԸ
«Մենք խորապես ցնցված ենք թուրքահայ ականավոր գործիչ Հրանտ Դինկի մահվան լուրով, մի մարդու մահվամբ, ով իր ամբողջ կյանքը ապրել է, հավատալով, որ իսկապես հնարավոր է հասկացողությունը, երկխոսությունը և խաղաղությունը ժողովուրդների միջև»,- Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինկի սպանությանն անդրադառնալով ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը:
«Իհարկե, մենք խորապես դատապարտում ենք, անկախ հանգամանքներից, այս արարքը` Հրանտ Դինկի սպանությունը և հույս ունենք, որ իսկապես թուրքական իշխանությունները ամեն ինչ կանեն` հնարավորին չափ արագ բացահայտելու այս արարքի ետևում կանգնածներին և արարքը կատարողներին»,- նշել է նախարարը:
Հիշեցնենք, որ հայտնի լրագրող և հրապարակախոս, 53-ամյա Հրանտ Դինկը սպանվել է «Ակոսի» խմբագրության դիմաց` հրազենից ստացած կրակոցներից: Ավելի վաղ նա ստացել էր սպառնալից հեռախոսազանգեր և նամակներ: Մարդասպանը դիմել է փախուստի: Սպանության հետաքննության ընթացքում ձերբակալվել են երկու կասկածյալներ: Ի դեպ, հրապարակախոսը մեղադրվում էր Թուրքիայի քր. օր.-ի 301 հոդվածով` թուրքերի ինքնությունը վիրավորելու համար: Այդ հոդվածը պատիժ է նախատեսում բոլոր նրանց համար, ովքեր բարձրաձայն ասում են, թե 1915թ. Թուրքիայում տեղի է ունեցել հայերի Ցեղասպանություն:
Սպանությունից անմիջապես հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ասուլիս է հրավիրել: Նա կատարվածը համարել է սադրանք` ուղղված Թուրքիայի և թուրք ժողովրդի դեմ: Վարչապետը ցավակցություն է հայտնել Դինկի հարազատներին, ավելացնելով, որ Թուրքիայի կառավարության անդամները կմասնակցեն հրապարակախոսի հուղարկավորությանը:

Placeholder