Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանն այս տարի կփորձի տուրիզմը զարգացնել պետական ծրագրով: Այսօր կառավարությունը հավանությանն է արժանացել Զբոսաշրջության զարգացման պետական ծրագիրը: Ինչպես նիստին հաջորդած ճեպազրուցի ժամանակ հայտնեց առևտրի և տնտեսական զարգացման փոխնախարար Արա Պետրոսյանը, ծրագրում ընդգրկված միջոցառումների համար այս տարի պետական բյուջեից կտարամդրվի 70 մլն դրամ: Նրա խոսքով, նախորդ տարիներին այդ գումարը տատանվում էր 20-30 մլն դրամի սահմաններում:
Նշենք, որ պետբյուջեից ևս 180 մլն դրամ է տրամադրվել միջազգային հեղինակավոր հեռուստաընկերություններով մեր երկրի վերաբերյալ տեսահոլովակների հեռարձակման համար: Ա. Պետրոսյանի խոսքով, իրենք հստակ տվյալներ չունեն այս ոլորտում մասնավոր սեկտորի արած ներդրումների ծավալի մասին, սակայն դա մոտ 3 անգամ գերազանցում է պետության ներդրումների ծավալին:
Այս տարվա ընթացքում, ծրագրի համաձայն, պետք է ապահովել զբոսաշրջիկների թվի 20 տոկոս աճ` տարեկան կտրվածքով այցելությունների թիվը հասցնելով 450 հազարի: Ի դեպ, նախորդ տարում գրանցվել է 381 հազար զբոսաշրջիկի այցելություն, ինչը 19.3 տոկոսով գերազանցում է 2005-ի նույն ցուցանիշը:
Եկամուտների վերաբերյալ նախարարությունում հստակ տվյալներ չկան, սակայն փոխնախարարի խոսքով, յուրաքանչյուր զբոսաշրջիկ միջին հաշվով մեր երկրում ծախսում է 700-800 դոլար` ներառյալ ավիատոմսերի գումարը: Միջին հաշվով մեկ զբոսաշրջիկը Հայաստանւոմ մնում է 7-8 օր:
Զբոսաշրջության զարգացման համար ծրագիրը նախատեսում է մասնավոր սեկտորի հետ ակտիվ համագործակցություն, տուրիզմի վերաբերյալ միջազգային հեղինակավոր ցուցահանդես-տոնավաճառների մասնակցություն, ճանաչողական այցերի կազմակերպում:

Placeholder