Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մամուլի ազգային ակումբն իր վրդովմունքն է հայտնում «Իմ իրավունքը» եւ էլեկտրոնային «Panorama.am» թերթերի սեփականատեր Արա Սաղաթելյանի դեմ ահաբեկչական քայլի առիթով:
Փետրվարի 8-ին ժամը 20-ի մոտ նրան պատկանող ավտոմեքենայի վրա անհայտ անձինք նետել են բենզինով լցված շշեր եւ հրկիզել այն:
Նախընտրական շրջանում ահաբեկչական այս գործողություններն էլ ավելի են սրում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը` այն դարձնելով անկառավարելի եւ, ինչպես փորձն է ցույց տալիս, դրա առաջին զոհն են դառնում լրագրողներն ու լրատվամիջոցները:
Մամուլի ազգային ակումբը մտահոգություն է հայտնում, որ նմանօրինակ հանցագործությունները որպես կանոն չեն բացահայտվում:
Մամուլի ազգային ակումբը իրավապահ մարմիններին կոչ է անում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել մեղավորներին բացահայտելու ու պատժելու` լրատվամիջոցների ներկայացուցիչներին ահաբեկչական նման հարձակումներից զերծ պահելու համար:
Մամուլի ազգային ակումբ

Placeholder