ՈՒՆԵՆՔ ԿԵՐՊԱՐՎԵՍՏ, ԲԱՅՑ ՉՈՒՆԵՆՔ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ՇՈՒԿԱ
Մշակույթ
15:03 17/02/2007

ՈՒՆԵՆՔ ԿԵՐՊԱՐՎԵՍՏ, ԲԱՅՑ ՉՈՒՆԵՆՔ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ՇՈՒԿԱ

Խնդրի լուծման համար կարեւոր է պետության դերը «շուկայի կայացման համար պետք է պետությունը կայանա»,- այս մասին փետրվարի 17-ին «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը խոստովանեց Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսակբեկյանը:

Իսկ կերպարվեստի շուկայի կարեւորությունն ըստ Իսաբեկյանի անհարժեշտ է, որպեսզի յուրաքանչյուրը գտնի իր տեղը:Արամ Իսաբեկյանի փոխանցմամաբ այսօր վաթսունամյա պատմություն ունեցող Գեղարվեստի ակադեմիան դրական փոփոխությունների համար ունի համապատասխան բազա:

Որպես ապացույց առաջ է բերում ինստիտուտի արդիականացված շենքային պայմաններն ու արտասահմանյան համապատասխան ինստիտուտների հետ ուսանողների փոխանակումը:

Դրան զուգահեռ ամեն տարի ավելանում է Գեղարվեստի ակադեմիայի ուսանողների թվաքանակը: Չնայած այս ամենի կողքին Արամ Իսաբեկյանը անհանգստանում է սերնդափոխությունից «սերնդափոխության հետ կապված պրոբլեմներ կան, կարեւոր է, որ ճանաչված եւ հեղինակավոր նկարիչների սերունդների արժեքը չփոխվի»:
Placeholder
ՈՒՆԵՆՔ ԿԵՐՊԱՐՎԵՍՏ, ԲԱՅՑ ՉՈՒՆԵՆՔ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ՇՈՒԿԱ