Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր մեր կրթական բարեփոխումների իրականացման աջակցության վերաբերյալ կնքվեց եռակողմ հուշագիր: Այն ստորագրեցին կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավար Կոնսուելա Վիդալը և Կրթական ծրագրերի կենտրոնի տնօրեն Կարինե Հարությունյանը:
Ստորագրման արարողության ժամանակ կողմերը խոստացան աջակցել կրթական բարեփոխումներին իրականացմանը: Նրանց ուշադրության կենտրոնում հատկապես կլինեն նախնական մասնագիտական ընտրության և ավագ դպրոցի ինտեգրման հարցերը: «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի միջին մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումներին ուղղված մեր համագործակցությունը: Այս ծրագիրն ամբողջապես համապատասխանում է մեր բարեփոխումների օրակարգին»,-ասաց Լևոն Մկրտչյանը:
Ստորագրված հուշագրի շրջանակում կվերականգնվեն կրթական հաստատություններ, ձեռք կբերվի և ուսումնարաններին կտրամադրվի կրթական գործընթացի համար անհրաժեշտ սարքավորումներ: Կմշակվեն նորմատիվ ակտեր և կրթական չափորոշիչներ, կնախագծվեն որակի չափանիշներ, կստեղծվեն նոր և ժամանակակից ուսումնական պլաններ ու դասագրքեր:
Սրան զուգահեռ, ավագ դպրոցի դասավանդողները ծրագրի շրջանակներում կանցնեն համապատասխան ուսուցում` մանկավարժության և դպրոցի կառավարման նոր եղանակների թեմաներով: