Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Անցյալ տարեվերջին ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումով կալանքից անհապաղ ազատվեցին երեք երիտասարդներ` Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը և Արայիկ Զալյանը: Նրանք մեղադրվում էին Մատաղիսի զորամասում երկու զինծառայողների սպանության համար և 2004 թվականի ապրիլից գտնվում էին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը վերջիններին դատապարտել էր 15 տարվա, Վերաքննիչը` ցմահ ազատազրկման, իսկ վճռաբեկը գործն ուղարկեց լրացուցիչ քննության: Մեր ընթերցողներին ենք ներկայացնում ցմահ ազատազրկման դատապարտված զինծառայողներից Արայիկ Զալյանի հետ մեր բացառիկ հարցազրույցը: Այս հարցազրույցի հիմնական շաժառիթն այն է, որ նրանց կրկին հրավիրում են զինդատախազություն և Հանրապետությունից չբացակայելու ստորագրություն են վերցրել.
-Երեք տարի պայքարելուց ու դաժան փորձություների միջով անցնելուց հետո, այսօր հոգեբանորեն պատրաստ ե՞ս կրկին անցնել նույն ճանապարհը
-Պատրաստ եմ, ավելին` տրամադրված եմ մարտական, քանի որ վախենալու որևէ բան չունեմ
-Հույս ունեք, որ այս անգամ նախաքննությունը ճիշտ ուղղությամբ կընթանա
-Ոչ, քանի դեռ գործը զինվորական դատախազությունում է: Արդեն իսկ անօրինականությունը շարունակվում է
-Ըստ Ձեզ ին՞չ պատճառով փորձ չի արվում հայտնաբերել իրական մեղավորներին
-Իրենք լավ էլ գիտեն իրական մարդասպանների անունները, պարզապես չեն ուզում տան այդ անուններն ու «նստացնեն», որովհետև իրենց մարդիկ են: Սա միակ պատճառն է, թե ոչ, չեմ կարող ասել, բայց որքան ես գիտեմ իսկապես իրենց մարդն է
-Երբ իմացաք, որ Դուք եք կասկածվում այդ սպանության համար
- Մենք դիրքերում էինք, մեզ ասացին, թե Ձեր ծնողներն են եկել, իջեք ծնողներին տեսեք: Իջանք ծնողների փոխարեն մեզ բռունցքներով դիմավորեցին զինդատախազության քննիչները
-Ինչ՞ու բռունցքներով, վատ էին վարվում Ձեզ հետ
-Դեռ Մատաղիսում մեզ հետ այնպես էին վարվում, ոնց որ թուրքի հետ, «կանդալեցին», «մայկաներս» քաշեցին գլխներիս, նստացրեցին մեքենայի (բագաժնիկը) բեռնախցում ու երեքիս տեղափոխեցին Մարտակերտ: Այնուհետև տարան Մարտակերտի ոստիկանություն, հետ էլ Ստեփանակերտի ու մի քանի օր մեկուսացրեցին
-Այդ ժամանակ էլ էին վատ վարվում՞
-Գազանաբար, սոված ու ծարավ: Դրանից հետո էլ, որ արդեն ցուցմունք էինք տալիս, ասում էին կամ պետք է ցուցմունք տաք ինչ -որ մեկի վրա, որոնց անունները նշում էին (խանութպան Էդո....)կամ էլ պետք է գործը հանձ առնենք դուք դատվեք: Նույն ձևով վարվեցին մինչև, որ տեղափոխեցին Երևանի մեկուսարան ու մինչև որ սանկցիա տվեցին, դրանից հետո սկսեցին այլ կերպ վերաբերվել
-Իսկ դատավարության ժամանակ ինչպես էին վերաբերվում
-Դե ֆիզիկական ճնշում չէին կարողանում գործադրել, որովհետև արդեն փաստաբան կար, լրատվամիջոցներ կային, բայց հոգեբանորեն ուզում էին ճնշել
-Վճռաբեկի որոշման մասին ինչ կասես, սպասում էիք նման վճռի
-Անմեղ մարդն, ամեն օր , ամեն մի դռան չխկոցին սպասում է, որ կգան դուռը կբացեն ու իրեն կազատեն: Չէինք մտածում Վճռաբեկը կազատի, թե ինչ -որ մի քաղաքական գործիչ: Բայց ամեն րոպե էլ սպասում էինք
-Այս երեք տարիների ընթացքում, որն էր ամենասարսափելի պահը
- Սկզբում չէինք պատկերացնում ինչ է կատարվում, մտածում էինք ուր -որ է կգան կասեն գնացեք: Բայց, երբ արդեն ՀՀ վերաքննիչ դատարանը դատապարտեց ցմահ ազատազրկման, դա արդեն սարսափելի էր: Հասկացանք, որ սա պետություն չի
-Մահացած տղաներին ճանաչում էիր
-Մեկին` Ռոման Եղիազարյանին: Միասին «կարանտինի» մեջ ենք եղել, միասին նույն վաշտում ենք սովորել քայլել: Դրանից հետո եղել ենք տարբեր գումարտակներում
-Քո կարծիքով, ինչով է պայմանավորված սպանված տղաների ծնողների տարակարծությունը: Ռոման Եղիազարյանի հորեղբայրն, օրինակ կարծում է, որ դուք եք մեղավոր, իսկ Հովսեփ Մկրտումյանի ծնողները վստահ են, որ դուք անմեղ եք
- Իրականում երկու կողմն էլ վստահ է, որ մենք չենք, պարզապես Ռոման Եղիազարյանի հորեղբայրը մի մարդ է, որը կարող է ( չեմ մտածում, որ ինչ -որ մի ծնողի կարող են վախեցնել), վաճառել է իր եղբոր որդու արյունը: Սկզբում նրանց ցուցմունքներում Իվան Գրիգորյանի անունն էր շոշափվում, իսկ հետո սկսեցին մեր վրա «ճվճվալ», մեզ մեղադրել
-Ին՞չ կցանկանայիր ավելացնել զրույցի վերջում
-Կուզեի, որ մարդիկ ուշադրություն դարձնեն, թե այս պահին, դեռ ինչքան անմեղ մարդիկ կան, որ անազատության մեջ են:
Հ.Գ. Փաստաբան Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն այսօր էլ ամբողջությամբ «տիրապետում է», այս գործին` ոչ պաշտոնապես, բայց գործն այժմ էլ գտնվում է նրա վարույթում: Փաստաբանը պատրաստվում է ընդունելություն խնդրել ՀՀ Գլխավոր դատախազից, երբ վերջինս վերադառնա արձակուրդից: Զարուհի Փոստանջյանն ուզում է խնդրել Գլխավոր դատախազին լուրջ քննչական խումբ կազմելու մասին, որը կբացահայտի իրական հանցագործություն կատարողներին: Նա կարծում է, որ սա այն գործն է, որը Գլխավոր դատախազը կհարգի և կարձագանքի: Ի դեպ, փետրվարի 25-ին Զորավար Անդրանիկի ծննդյան օրը, համանուն կազմակերպությունը երեք երիտասարդների ազատության գործում պայքարելու համար «Զորավար Անդրանիկ» հուշամեդալով պարգևատրեց փաստաբան Զարուհի Փոստանջյանին:

Placeholder