«ԲԱՐԴ ԲԱՑԱՀԱՅՏՎՈՂ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է»
Իրավունք
14:50 19/03/2007

«ԲԱՐԴ ԲԱՑԱՀԱՅՏՎՈՂ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է»

«Մեզ համար շատ տհաճ է, երբ լրագրողների հետ նման դեպքերն են պատահում»,-այսօր ասաց Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանն` անդրադառնալով «Panorama.am» և «Իմ իրավունքը» թերթերի սեփականատեր Արա Սաղաթելյանի մեքենային հրկիզման գործին:

Հիշեցնենք, որ մեքենան հրկիզվել էր այս տարվա փետրվար ամսվա սկզբին` թերթի խմբագրության բակում: Քանի որ 2004 թվականի արտադրության «Nissan x-terra» մակնիշի ավտոմեքենան ապահովագրված չէր, ուստի վերականգնման փաստացի վնասը կազմել է մոտ 4 հզ ամերիկյան դոլար:

Մայրաքաղաքի Ոստիկանապետը վստահեցրեց, որ տեղի ունեցածը միանշանակ մտահոգել է իրենց, գործը վերցված է ՀՀ ոստիկանապետի հսկողության տակ և խոսակցությունները, թե չեն ուզում բացահայտել` իրականությանը չի համապատասխանում.«Նման դեպքերը մեզ պատիվ չեն բերում»: Ըստ Ներսես Նազարյանի, շատ դժվար է բացահայտել նմանատիպ հանցագործությունները, ստեղծված է հատուկ խումբ, որի համար բացահայտումն առաջնահեթ խնդիր է:

Ի դեպ, շարունակենք լրատվամիջոցների հետ պատահող դեպքերի թեման: Լրագրողները փորձեցին պարզել, թե ինչ տեղեկություններ ունի պրն. Նազարյանը «Շանթ» հեռուստաընկերության հետ վերջերս պատահած միջադեպից, երբ ոստիկանը ներկայանալով որպես քրեական հետախուզության աշխատակից, մեղմ ասած, կոպիտ էր վարվել լրագրողի հետ: Այդ մասին Ներսես Նազարյանը տեղեկություններ չուներ, ուստի խնդրեց լրագրողին մնալ և ասուլիսից հետո որոշ մանրամասներ հայտնել:
Placeholder
«ԲԱՐԴ ԲԱՑԱՀԱՅՏՎՈՂ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է»