ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԵԼ Է ՎԱՆ
Մշակույթ
12:35 28/03/2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԵԼ Է ՎԱՆ

Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու բացման արարողությանը մասնակցելու նպատակով երեկ երեկոյան Վան է ժամանել Հայաստանի Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարի տեղակալ Գագիկ Գյուրջյանի գլխավորած պատվիրակությունը: Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակությունը Սուրբ Խաչի բացմանը չի մասնակցելու:

Ինչպես նախորդիվ հայտարարել են Մայր Աթոռի մամլո դիվանից, այդ որոշումն ընդունվել է հաշվի առնելով այն փաստը, որ թուրքական կառավարության կողմից տրամադրված միջոցներով վերականգնված հայկական եկեղեցին վեր է ածվելու թանգարանի և չի շարունակելու ծառայել որպես Կոնստանդնուպոլսի Հայոց Պատրիարքարանի հոգևոր իշխանության ներքո, իսկ բացման արարողությունը միայն աշխարհիկ բնույթ է կրում և չի համապատասխանում Հայ առաքելական եկեղեցու ծիսակարգին:
Placeholder
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԵԼ Է ՎԱՆ