Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Թատրոնի միջազգային օրվա առթիվ երեկ հայ բեմարվեստի անվանի գործիչներին հանձնվել են Թատերական գործիչների միության սահմանած «Արտավազդ» ամենամյա մրցանակները: Մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ, թատերագետ Լիլիթ Արզումանյանը նշել է, թե մարզերի թատրոններից ներկայացված հայտերը մրցանակաբաշխության չափանիշներին չեն համապատասխանել, «դրանք շատ թույլ են եղել»:
Հանձնաժողովի որոշմամբ ազգային արվեստին արժանապատիվ ու անբասիր ծառայության համար «Արտավազդ» մեծ մրցանակը շնորհվել է դերասանուհի Գալյա Նովենցին: «Լավագույն ներկայացում» անվանակարգում մրցանակի է արժանացել Երեւանի կամերային թատրոնի «Ի զեն» ներկայացումը:«Կնոջ և տղամարդու լավագույն դերակատարում» անվանակարգերում «Արտավազդ» հուշամեդալով պարգեւատրվել են Սաթենիկ Հախնազարյանը և Արմեն Մարությանը:
«Լավագույն բեմանկարիչ» մրցանակը հանձնվել է Երեւանի Համազգային թատրոնից Դավիթ Մինասյանին` «Շան աղջիկը» ներկայացման ձեւավորման համար, իսկ «Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում հաղթող է ճանաչվել Գրիգոր Խաչատրյանը (Դրամատիկական թատրոն): Նշենք, որ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն անցկացվում է յոթերորդ անգամ:

Placeholder