ԲՈԼՈՐ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԵՐԿՈՒ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԹԵՔԱՀԱՐԹԱԿՆԵՐ ԿԿԱՌՈՒՑԵՆ
Առողջություն
14:32 04/04/2007

ԲՈԼՈՐ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԵՐԿՈՒ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԹԵՔԱՀԱՐԹԱԿՆԵՐ ԿԿԱՌՈՒՑԵՆ

«Հայաստանի օրենսդրության մեջ կան բացթողումներ հաշմանդամների իրավունքների վերաբերյալ: Դա վերաբերում է և’ ՀՀ աշխատանքային օրենսգրքին, և’ Կրթության ու առողջապահության  ոլորտների օրենսդրությանը: Բայց առավել կարևոր է, թե ինչքանով են արդեն փոփոխված օրենքները կատարվում»,-այսօրվա ասուլիսում ասաց «Առաքելություն Արևելք» կազմակերպության ղեկավար Կիմ Հարցները:

Ասուլիսը հրավիրել էր «Հաշմանդամ անձանց շահերի պաշտպանություն» ՀԿ-ների դաշինքը, որում ընդգրկված է 14 կազմակերպություն: Ինչպես նշեց «Հույսի կամուջ» ՀԿ-ի նախագահ Սուսանա Թադևոսյանը, դաշինքի առջև դրված հիմնական նպատակները հաշմանդամ մարդկանց իրավունքների ու արժանապատվության պաշտպանությունն է, ինչպես նաև նրանց` հասարակության ներառմանը աջակցելը:

Դաշինքն իր առջև խնդիր է դրել այս հարցերի շուրջ համախմբել բոլոր շահագրգիռ կողմերին` կառավարությանը, քաղաքական կուսակցություններին, այլ ՀԿ-ների: Դրա համար արդեն գրավոր ուղերձ է հղել քաղաքական կուսակցություններին, որտեղ նրանց կոչ է արվել, որ, մասնավորապես, քաղաքական գովազդները զուգորդեն սուրդո թարգմանությամբ, ընտրատեղամասերը դարձնեն մատչելի, իսկ կուսակցության ծրագրերում ներառեն հաշմանդամության խնդիրները:

«Փարոս» ՀԿ-ի նախագահ Սուրեն Օհանյանի խոսքով, իրենք հանդիպել են մի քանի կուսակցությունների հետ: Ընդդիմադիր երկու կուսակցություններ խոստացել են, որ բոլոր ընտրատեղամասերում սեփական միջոցներով թեքահարթակներ կտեղադրեն: Ս. Օհանյանը հավաստեց, որ այդ «լավության» դիմաց կուսակցությունները քվեներ չեն պահանջել:
Placeholder
ԲՈԼՈՐ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԵՐԿՈՒ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԹԵՔԱՀԱՐԹԱԿՆԵՐ ԿԿԱՌՈՒՑԵՆ