2007 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ 400 ՀԱԶԱՐ ԶԲՈՍԱՇՐՋԻԿ
Տնտեսություն
16:44 11/04/2007

2007 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ 400 ՀԱԶԱՐ ԶԲՈՍԱՇՐՋԻԿ

Հայաստանի առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կանխատեսումներով, այս տարի Հայաստան կժամանի 400 000 զբոսաշրջիկ: Այս մասին այսօր Հայաստանի զբոսաշրջության մրցունակության համաժողովի բացման ժամանակ հայտարարեց փոխնախարար Արա Պետրոսյանը: Նրա տվյալներով, 2006 թվականին Հայաստան են այցելել 380 հազար զբոսաշրջիկներ:

Փոխնախարարի խոսքերով, Հայաստանը զբոսաշրջությունն համարում է որպես երկրի տնտեսության զարգացման հիմնական շարժիչներից մեկը: «Զբոսաշրջության ոլորտը եղել և մնում է կառավարության ուշադրության ներքո»,-ընդգծեց Ա. Պետրոսյանը:
Նկատենք, որ Հայաստան մեկշաբաթյա այցելության համար զբոսաշրջիկները ստիպված են ծախսել մոտ 1000 դոլար` ներառյալ ավիատոմսը: Հայաստանում ոլորտում տարեկան աճը կազմում է 25%: Նախարարությում գտնում են, որ Հայաստանը լուրջ նախադրյալներ ունի ոլորտի զարգացման այդ տեմպը պահելու համար:

Երկօրյա համաժողովն կազմակերպվել է Հայաստանի առևտրի և տնտեսական զարգացման նախարարության, զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» կողմից:
Placeholder
2007 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ 400 ՀԱԶԱՐ ԶԲՈՍԱՇՐՋԻԿ