Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«ԱրմենՏել» ընկերության ծառայություններից մեկի` Gօ քարտի գովազդում նկարահանված է անչափահաս` 4-5 տարեկան մի երեխա: Այդ գովազդը եթեր է հեռարձակվում մի քանի հեռուստաընկերություններով, երեխայի կերպարն օգտագործվում է նաև այդ ծառայության արտաքին գովազդում: «Գովազդի մասին» օրենքը հստակ սահմանում է. «Արգելվում է անչափահաuների կերպարների տեuաձայնային կամ այլ ձևով oգտագործումը գովազդում, եթե այն չի վերաբերում անչափահաuների համար նախատեuված ապրանքներին»:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հասարակական կապերի պատասխանատու Էմիլ Սահակյանի խոսքով, արտասահմանում այդ հարցը լուծվում է ծնողների համաձայնության միջոցով: «Բայց եթե Հայաստանի օրենքով այլ բան է սահմանված, այսինքն չի կարելի երեխաներին ներգրավել իրենց չվերաբերող ապրանքների գովազդային հոլովակներում, ապա տվյալ ընկերությունը օրենքը խախտել է»,-մեր թղթակցի հետ զրույցում նշեց Է. Սահակյանը: Հիմնադրամն ուսումնասիրություն չի իրականացրել, թե քանի գովազդային և այլ տիպի ընկերություն նման ձևով խախտել են օրենքը և երեխաներին օգտագործել տարբեր ապրանքների ու ծառայությունների գովազդման համար: Նման խախտումներ թույլ տված ընկերություններին նա կոչ արեց, որ «լավ ծանոթանան օրենքին և չխախտեն այն»:
«Պարադիզ» ընկերության գովազդային բաժնի պետ Ժորա Վազյանի խոսքով, իրենք նախ ստուգում են, թե պատվիրատուի գովազդը որևէ օրենք չի խախտում, նոր միայն պատրաստում ու եթեր են հեռարձակում այն: Իսկ եթե գովազդն արդեն պատրաստ է ու հետո նոր պազվում է, որ հոլովակը խախտում է գովազդի վերաբերյալ օրենսդրությունը, ապա Ժ. Վազյանի վստահեցմամբ, իրենք թույլ չեն տալիս, որ այն եթեր հեռարձակվի:
Հիշեցնեք, որ «Գովազդի մասին» օրենքի համաձայն, եթե գովազդի նկատմամբ գովազդատուի պահանջները հակասում են օրենսդրությանը, ապա գովազդ արտադրողը կամ գովազդակիրը պարտավոր է տեղեկացնել նրան այդ մասին: Ինչ վերաբերում է գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական կառավարման լիազորված մարմնին` այս պարագայում ՀՌԱՀ-ին, ապա այն, ըստ օրենքի, գովազդատուին, գովազդ արտադրողին և գովազդատերին պետք է ուղարկի գովազդի մասին օրենսդրության խախտման դադարեցման եւ հակագովազդի իրականացման մասին ծանուցագրեր:

Placeholder